Աշխարհի նոր չեմպիոն ունենք
Նմանատիպ
Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը հավասարը չի ունեցել 60 կգ քաշային կարգում։
Եզրափակիչում հայ մարզիկը մրցել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու վստահ հաղթանակ տոնել:
Առաջին ռաունդում Իսրայելյանը հաղթել է 5:0 հաշվով:
2-րդ ռաունդում մրցավարը հաշիվ է բացել հօգուտ մրցակցի, բայց Էրիկի առավելությունը այնքան մեծ է եղել, որ մրցավարները 3:2 հաշվով հաղթանակը շնորհել են նրան:
3-րդ ռաունդում Էրիկը 2 անգամ նոկդաունի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին և մրցավարները միաձայն հաղթանկը շնորհել են մեր մարզիկին:
Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացվող առաջնությանն ավելի քան 460 բռնցքամարտիկ է մասնակցել:
Ցավոք, Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում