Google-ի գաղտնի ծրագրերը սպառնում են ընկերության աշխատակիցներին
![Google-ի գաղտնի ծրագրերը սպառնում են ընկերության աշխատակիցներին](https://times.am/v3/wp-content/uploads/2022/11/fa71e880b6a48dc99eb9372a7d6506f2.jpg)
Նմանատիպ
Business Insider-ը հայտնում է, որ Google-ը գաղտնի աշխատանքներ է տանում արհեստական բանականության այնպիսի նախագծի շուրջ, որի կյանքի կոչումը հնարավորություն կտա ընկերությանն աշխատանքից ազատել ծրագրավորողների հսկա բանակ։
Տեղեկատվության աղբյուրները պարզաբանել են, որ նախագծի գաղափարը առաջացել է ընկերութան Alphabet հետազոտական ստորաբաժանումում՝ «X» Pitchfork ծածկանունով։ 2022-ի սկզբից նախագիծի վրա աշխատում են Google Labs Team- ը՝ Օլիվիա Հաթալսկու գլխավորությամբ, ով մի քանի տարի շարունակ աշխատել է Google Glass նախագծի վրա։
Ըստ նախագծի, Pitchfork ծրագրի նպատակն է արհեստական բանականությանը սովորեցնել ծրագրավորման ոճեր և կոդեր։
Pitchfork-ն ի սկզբանե ստեղծվել է Google-ի Python ծրագրավորման բազային կոդերը նոր տարբերակով յուրացնելու համար, ինչը թույլ կտա հրաժարվել բազմաթիվ ծրագրավորողների ծառայություններից։ Բայց ժամանակի ընթացքում նախագծի նպատակները ձևափոխել են և դարձրել ավելի գլոբալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում