Սիրիայի հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ առաջիկա նիստում
03/09/2013 08:21
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությունը հավանության է արժանացրել Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովի՝ վեհաժողովի առաջիկա նիստում Սիրիայի հարցը քննարկման դնելու առաջարկը:
Ինրպես հաղորդում է Interfax-ը, ԵԽԽՎ հերթական բյուրոյի ընթացքում, որի աշխատանքներն ավարտվել են երկուշաբթի, Խորվաթիայում, առաջարկը ղեկավարության մեծամասնության կողմից հավանության է արժանացել: ԵԽԽՎ-ի կուսակցական խմբերի կողմից համապատասխան ուսումնասիրություն անցնելուց հետո հարցը կարող է հայտնվել նստաշրջանի օրակարգում:
Հրատապ քննարկումների ժամանակ կկայանա մտքերի փոխանակում, ինչպես նաեւ Խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշումն արտահայտող քաղաքական որոշում կընդունվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում