«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է Ազգային ժողովում իր գործունեությունը
29/11/2022 16:21
Նմանատիպ
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․
««Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։
Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում