Պրայոն Ատիյանտոն կողմ է Արցախյան խաղաղությանը
Նմանատիպ
Ինդոնեզիան հանդես է գալիս Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրայոն Ատիյանտոն:
«Մենք հուսով ենք, որ առաջիկայում բանակցային գործընթացում առաջընթաց կգրանցվի»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով’ Ինդոնեզիան իր սահմանադրության շրջանակներում միշտ պատրաստ է ներդրում ունենալ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Դեսպան Ատիյանոն կարծում է նաև, որ հակամարտությունների կարգավորման հարցում ինդոնեզական փորձը կարող է օգտակար լինել:
Նշենք նաև, որ, չնայած Ինդոնեզիան Արցախի հարցում երբեմն անթաքույց պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնուամենայնիվ, վերջինիս «փորձը հակամարտությունների» կարգավորման հարցում վկայում է, որ այդ երկիրն ընդունել է ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա անջատված Արևելյան Թիմորի անկախությունը: Արևելյան Թիմորն դուրս է եկել Ինդոնեզիայի կազմից և դարձել ՄԱԿ-ի անդամ 2002թ-ի սեպտեմբերի 27-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում