Շուտով Բաքվում անդադար ցույցեր կսկսվեն
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» միավորումը հայտարարել է սեպտեմբերի 15-20-ն առաջին ցույցերը կազմակերպելու իր մտադրության մասին, տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: ««Ազգային խորհուրդ»-ն իր ցույցերի մեկնարկը կտա Բաքվում»,- ասել է նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի համարվող, սակայն այդպես էլ չգրանցված Ռուստամ Իբրահիմբեկովից բացի, պահեստային թեկնածու առաջադրված պրոֆեսոր Ջամիլ Հասանլըն: Նա նշել է, որ իրենք գործողությունները կհամաձայնեցնեն գործադիր իշխանության հետ: Հասանլըն հույս է հայտնել, որ իրենք հնարավորություն կստանան ցույցեր իրականացնել Ադրբեջանի բոլոր շրջաններում:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրածներից հաստատվել է 16-ի թեկնածությունը:
Ջամիլ Հասանլըն Բաքվի պետական համալսարանի Եվրոպայի եւ Ամերիկայի երկրների նոր եւ նորագույն պատմության ամբիոնի պրոֆեսոր է, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի թեզերի պաշտպանության գծով մասնագիտացված խորհրդի անդամ, Ադրբեջանի նախագահին կից կրթության գծով հանձնաժողովի անդամ, 2000-2008թթ.-ին եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում