Ամերիկացի տատիկը լողալով անցել Է 177 կմ
Նմանատիպ
64-ամյա ամերիկուհի Դայանա Նայադը սեպտեմբերի 2-ի երեկոյան լողալով անցել Է Ֆլորիդայի նեղուցը, հաղորդում Է Reuters գործակալությանը:
Լողորդուհին Հավանայից մինչեւ Ֆլորիդա-Քիս արշիպելագն ընկած 177 կիլոմետրը հաղթահարել Է 53 ժամում: Լողալիս Նայադին ուղեկցել են հինգ օժանդակ նավակներ, որոնք նրան մատակարարում Էին ջուր եւ սնունդ, ինչպես նաեւ հետեւում Էին նրա վիճակին:
1997 թվականին Ֆլորիդայի նեղուցը լողալով կարողացել Էր անցնել 22-ամյա ավստրալուհի Սյուզի Մարոնին: Սակայն Նայադը դարձել Է առաջին կինը, որին հաջողվել Է այդ տարածությունը հաղթահարել առանց շնաձկներից պաշտպանվելու ցանցի: Միաժամանակ նա ռեկորդ Է սահմանել առանց շնաձկներից պաշտպանվելու ցանցի եւ լաստերի օվկիանոսով լողալու երկարությամբ: Լողորդուհին դեմքի հատուկ քսուք Է օգտագործել, որը պաշտպանում Է թունավոր մեդուզաներից:
Նայադին հաջողվել Է Կուբայից մինչեւ Ֆլորիդա ընկած տարածությունը հաղթահարել հինգերորդ փորձից: Առաջին փորձը նա ձեռնարկել Էր 35 տարի առաջ, երբ 28 տարեկան Էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում