Թուրք զինվորները պատրաստ են Սիրիայի դեմ պատերազմին
03/09/2013 12:02
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանին տեղակայված թուրքական զորքերը բերվել են մարտական պատրաստության վիճակի: Ինչպես հաղորդում է թուրքական Zaman պարբերականը, թուրքական զորքերը պատրաստ են Սիրիայի դեմ հնարավոր հարձակմանը:
Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու պարագայում նախատեսվում է առաջին հարվածները հասցնել Հաթայ նահանգի Քըրըքհան գավառից: Սահմանամերձ շրջաններում զորավարժություններ են իրականացվում թուրք զինվորներին նախապատրաստելու համար: Սիրիայի հետ սահման է բերվել մեծ քանակությամբ զինամթերք և ռազմական տեխնիկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում