Դամասկոսի մատույցներում կատաղի մարտեր են ընթանում
Նմանատիպ
Վերջին օրերին Դամասկոսի մատույցներում կատաղի մարտեր են ընթանում կառավարական զորքերի եւ ընդդիմության զինված կազմավորումների միջեւ:
Ինչպես նշել է «Ալ Վաթան» լրատվական ծառայությունը, սիրիական բանակը հաջողությամբ հատուկ գործողություն է իրականացրել Քուդսիում եւ Էլ Համայում՝ վերականգնելով վերահսկողությունը մայրաքաղաքի հյուսիսարեւմտյան ծայրամասերի նկատմամբ:
Արեւելյան Գուտայում ռազմաճակատի գիծը մոտեցել է Զամանիա եւ Կասմիա բնակավայրերին: Դումեյր-Ադրա ավտոճանապարհին սիրիացի զինծառայողները կանգնեցրել են ապստամբների շարասյան շարժումը, սպանվել են 40-ից ավելի ծայրահեղականներ: Հրետանին հարվածներ է հասցնում Դյաբիայում, Հուսեյնիում եւ Ռահիբում ելուզակային կազմավորումների հենակետերին:
«Աս Սաֆիր» թերթը հաղորդել է, որ սիրիացի զինծառայողները Դամասկոսի մերձակայքում կասեցրել են խռովարարների խոշոր ուժերի ճեղքումը, ընդհանուր առմամբ ոչնչացվել է շուրջ 300 զինյալ, որոնք պատրաստություն էին անցել Հորդանանի տարածքում գտնվող ճամբարներում:
Հալեպում ընդդիմադիր ուժերը ինքնաշեն հրթիռներով գնդակոծել են Աշրաֆիայում տեղաբաշխված կառավարական զորքերին: Կանոնավոր բանակի զինվորների շրջանում կան կորուստներ: «Ալ Հայաթ» թերթի տվյալներով՝ Սիրիայի ռազմաօդային ուժերը զինյալների կուտակումներին հարվածներ են հասցնում Իդլիբի նահանգի Սարակիբ շրջանում: Զինծառայողներին հաջողվել է վերականգնել հսկողությունը Էրիհա քաղաքի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում