Սիրիայի ազատ բանակի հրամանատարը սպասում է ԱՄՆ-ի օգնությանը
03/09/2013 12:30
Նմանատիպ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 2-ին հեռախոսազրույց է ունեցել այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսի հետ եւ նրան պարզաբանել Բաշար Ասադի կառավարության դեմ մարտական գործողություն անցկացնելու վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրերը: Այդ մասին Իդրիսը պատմել է «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Իդրիսը պաշտպանել է Սիրիայի պետական բանակի դիրքերին հարվածներ հասցնելն արտոնող բանաձեւի նախագիծը քննարկելու խնդրանքով Կոնգրեսի անդամներին «դիմելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում