Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են
Նմանատիպ
Թուրքիան մտել է իսլամիստական իշխանությունների’ բանակի հետ պայքարի նոր փուլ, որը հանդիսանում է երկրի աշխարհիկ կառուցվածքի երաշխավորը: 1997 թ-ին Նեջմեդդին Էրբաքանի (նա հանդիսանում է Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նախակարապետը եւ ուսուցիչը) գլխավորությամբ իսլամիստների առաջին կառավարությունը տապալելու մեղադրանքով հարյուրավոր սպաներ «Էրգենեկոն» դատական գործի շրջանակում վերջերս կագնել են դատարանի առաջ, իսկ ներկայիս ձերբակալությունները կոչված են դառնալու գեներալների հավակնություններին իշխանությունների կողմից հասցված եւս մեկ հարված: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Անկարայի քրեական դատարանը երեկ սկսել է «փետրվարի 28-ի գործով» լսումները: 1997 թ-ի այդ օրը զինվորականները վերջնագիր են ներկայացրել առաջին իսլամիստ վարչապետ Նեջմեդդին Էրբաքանի կառավարությանը, ով գլխավորում էր Թուրքիայի «Բարօրություն» կուսակցությունը: Հեղաշրջումը կոչվել էր «պոստմոդեռն»: Ի տարբերություն նախորդների’ այն անարյուն է անցել (Էրբաքանի կառավարությունը հրաժարական էր տվել, իսկ երկրում զինվորական դիկտատուրա էր հաստատվել):
Սակայն, 1997 թ-ի իրադարձությունները լուրջ հարված էին հասցրել թուրք իսլամիստներին, որոնք ստիպված անցել էին ընդհատակ: Մի քանի ամսվա բանտարկության էր ենթարկվել ինքը’ Էրդողանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը: Էրբաքանի հետեւորդներին իրենց դիրքերը վերականգնել հաջողվել է հինգ տարի անց’ 2002 թ-ին, երբ խորհրդարանական ընտրություններում մեծ ընդմիջումով հաղթանակել էր Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
1997 թ-ի իրադարձություններին մասնակցության վերաբերյալ զինվորականների նկատմամբ առաջին մեղադրանքները դատախազությունը ներկայացրել է անցյալ տարի’ հեղաշրջումից 15 տարի անց: Գործով անցնող գլխավոր կասկածյալներից է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իսմայիլ Հաքքը Քարադայըն, ում ցմահ բանտարկություն է սպառնում:
Ներկայիս դատական գործընթացը բանակի հետ Թուիայի իսլամիստ իշխանությունների պայքարի հերթական փուլն է: Ստամբուլի քրեական դատարանի կողմից 250 դատապարտյալների նկատմամբ կայացարած վճռից, որոնց մեծամասնությունը զինվորականներ են, դեռ մեկ ամիս էլ չի անցել: Նրանց բոլորին մեղադրել են «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցության մեջ, որը մասնակից է 2003 թ-ին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո պետական հեղաշրջման փորձի իրագործմանը: Իսկ մեկ տարի առաջ դատարանը 13-20 տարվա ազատազրկման էր ենթարկել 300-ից ավելի զինվորականների, որոնք մեղադ րվել են Թուրքիայում իրադրությունն ապակայունացնելու նպատակով ահաբեկչական ակտեր կազմակերպելու մեջ: Այդ գործը պատմության մեջ է մտել «Մեծ մուրճ» անվան տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում