Վրաստանը տնտեսական աճ է արձանագրել
Նմանատիպ
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատ»-ի նախնական տվյալների համաձայն՝ 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին երկրի տնտեսական աճը 2012 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 1,7 տոկոս, իսկ 2013 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն կազմել Է 0,6 տոկոս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2013 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տնտեսական աճը 2012 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 1,4 տոկոս: Մասնավորապես, երկրի տնտեսական աճը 2013 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ կազմել Է 4,6 տոկոս, իսկ 2013 թվականի մայիսին 2012 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ՝ 0,3 տոկոս. հունիսին ՀՆԱ-ն նվազել Է 0,6 տոկոսով:
2012 թվականին երկրի տնտեսական աճը 2011 թվականի համեմատությամբ կազմել Է 6,1 տոկոս:
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության ճշտված տվյալներով՝ 2011 թվականին երկրի տնտեսական աճը 2010 թվականի համեմատությամբ կազմել Է 7 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում