Օբաման ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում կողմ քվեարկել Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելուն
03/09/2013 21:17
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին կողմ քվեարկել Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու առաջարկին: Դրանք կկրճատեն այդ երկրի իշխող ռեժիմի հնարավորությունները հետագայում քիմիական զենք կիրառելու հարցում: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ն, Օբաման նշել է, որ առաջարկը վերաբերում է սահմանափակ գործողությունների իրականացմանը:
«Խոսքը գնում է համաչափ պատասխանի մասին: Սա կփոքրացնի Բաշար Ասադի հնարավորությունները»,- ասել է նա:
Օբաման ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ասադին պետք է պատասխանատվության ենթարկել քիմիական զենքի կիրառման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում