Բացվեց արցախյան ազատամարտին նվիրված լուսանկարների ցուցահանդես
Նմանատիպ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սեպտեմբերի 2-7-ը անցկացնում է Արցախի անկախության տարելիցին նվիրված միջոցառումների շարք: Սեպտեմբերի 3-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում բացվեց Արցախյան ազատամարտին նվիրված լուսանկարների ցուցահանդես:
«Այս տարի լրանում է Արցախի անկախության հռչակման 22-րդ տարելիցը և արցախյան շարժման 25-րդ հոբելյանը: Այս իրադարձությունների կապակցությամբ ՀՅԴ-ն նախաձեռնել է միջոցառումների շարք, որոնք մեկնարկեցին սեպտեմբերի 2-ին’ Եռաբլուրում: Հյուսիսային պողոտայում այսօրվանից ևս 4 օր կներկայացվեն ազատամարտին նվիրված լուսանկարնեը: Առաջին անգամ ներկայացված է նաև Գերման Ավագյանի «Զոհվելուց հետո ծնվածները» ֆոտոշարքը: Բացի այդ, այսօր կցուցադրվի «Ղարաբաղ. թաքնված գանձեր» ֆիլմը»,-նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Արտակ Աղբալյանը:
Մինչև սեպտեմբերի 7-ը նախատեսված է կազմակերպել հանդիպում ազատամարտիկների հետ, Արցախի ճանաչման մասին բաց դասախոսություն, որը հավանաբար կվարի Կիրո Մանոյանը, կանցկացվեն նաև բանախոսություն-քննարկումներ և մի շարք ֆիլմերի ցուցադրումներ: ՀՅԴ Գերագույն մարմինը նախատեսում է կազմակերպել նաև ազգային, հեղափոխական երգերի ուսուցում:
Միջոցառումների վերջին օրը կցուցադրվի Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում