Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» 11 ակտիվիստներ դատապարտվել են ցմահ բանտարկության
03/09/2013 22:52
Նմանատիպ
Եգիպտոսի զինվորական տրիբունալը սեպտեմբերի 3-ին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 11 ակտիվիստների դատապարտել Է ցմահ բանտարկության, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իսլամիստները, ինչպես նշել Է սիրիական «Ալ Մայադին» հեռուստաալիքը, դատապարտվել են երկրի տարածքում գտնվող եկեղեցիների ավերման եւ զինծառայողների վրա հարձակվելու համար:
Նախօրյակին Կահիրեում ձերբակալվել Է այդ կազմակերպության ղեկավարության անդամներից մեկը:
Ավելի վաղ Եգիպտոսի դատական կոլեգիան հանձնարարել Է դատարանին կազմացրել «Մուսուլման եղբայրներ» ընկերակցությունը, որը պաշտոնապես գրանցված Է որպես ոչ կառավարական կազմակերպություն: «Մուսուլման եղբայրների» կազմացրման գործով առաջին դատական ունկնդրումները նշանակված են նոյեմբերի 12-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում