Օբաման 60 օր կունենա Սիրիայի «հարցերը լուծելու» համար
04/09/2013 11:08
Նմանատիպ
ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի կոմիտեն առաջարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողության ժամկետը սահմանափակել 60 օրով՝ մեկ ամսով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է Politico թերթին:
Բացի այդ, սենատորների կողմից առաջարկված բանաձեւի նախագիծը ցամաքային գործողություն անցկացնելու արգելք է բովանդակում:
«Մենք միասին այնպիսի ուղեգիծ մշակեցինք, որը նախագահին անհրաժեշտ հիմքեր է տալիս ուժեր ծավալել Սիրիայում եւ միաժամանակ գործողությունը սահմանափակեցինք նեղ շրջանակներով»,- հայտարարել է կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:
Ինչպես սպասվում է, կոմիտեն բանաձեւի շուրջ կքվեարկի սեպտեմբերի 4-ին, իսկ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը քննարկումը կսկսի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում