Մակքեյնը պոկեր է խաղացել Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցի շուրջ ունկնդրումների ընթացքում
04/09/2013 11:53
Նմանատիպ
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը իր iPhone-ով պոկեր է խաղացել Սենատի արտաքին գործերի կոմիտեում ընթացող ունկնդրումների ընթացքում, որտեղ քննարկվել է Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Washington Post թերթը, որը հրապարակել է նաեւ խաղով զբաղված սենատորի լուսանկարը:
Հրապարակումից շատ չանցած Մակքեյնը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.»Սկանդալ: Բռնվեցի iPhone-ով Սենատի նիստի ժամանակ խաղալիս, որը տեւել է ավելի քան երեք ժամ»: «Ամենից վատն այն է, որ ես տանուլ տվեցի»,- հավելել է հանրապետական սենատորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում