Պուտինը վստահեցրել է, որ հատուկ ուժայինները կապահովեն Սոչիի օլիմպիադայի անվտանգ անցկացումը
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կապահովեն 2014 թվականի փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցների եւ հյուրերի անվտանգությունը: Ռուսաստանի Առաջին ալիքի եւ «Ասոշիեյթիդ պրես»-ի հետ հարցազրույցում ՌԴ նախագահը նշել Է, որ ահաբեկիչները մշտապես սպառնում են մարդկանց, բայց դա չի նշանանակում, որ նրանցից պետք Է վախենալ, իսկ նրանց անլուրջ վերաբերվելն ուղղակի անընդունելի է: Նա նշել Է,որ Ռուսաստանի Դաշնությունում իրականացվում են համալիր միջոցառումներ այդ ուղղությամբ: «Ես համոզված եմ, որ հատուկ ուժերին եւ իրավապահ մարմիններին, անկասկած, կհաջողվի անել դա»,- ավելացրել է նա:
Բացի դրանից, ՌԴ համապատասխան կառույցներն այս ուղղությամբ համագործակցում են ԱՄՆ եւ Եվրոպայի երկրների գործընկերների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում