Ադրբեջանի ԿԸՀ-ն «կորցրել» է նախագահի թեկնածուի փաստաթղթերը
04/09/2013 12:14
Նմանատիպ
Ադրբեջանի Կնետրոնական ընտրական հանձնաժողովը կորցրել է նախագահի իսլամիստ թեկնածու Մովսում Սամեդովի փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքը:
Ադրբեջանի իսլամական կուսակցությունից հայտնել են, որ նախագահի իրենց թեկնածուի փաստաթղթերը ԿԸՀ են հանձնել ավելի քան մեկ շաբաթ առաջ, սակայն այժմ Կենտրոնական ընտրական հանձանաժողովը հայտարարել է, թե իսլամիստներից որևէ փաստաթուղթ չի ստացել: Կուսակցության փոխնախագահ Աքիֆ Հեյդարլըն նշել է, որ սա հերթական անգամ ապացուցում է, որ ԿԸՀ պարզապես չի ցանկանում գրանցել իրենց թեկնածուին և ամեն կերպ խոչընդոտում է այդ գործընթացին:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան 2013թ-ի հոկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրածներից հաստատվել է 16-ի թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում