Բաղդադում ահաբեկչակչությունը խլել է մոտ 60 կյանք
04/09/2013 12:26
Նմանատիպ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 60-ի, եւս ավելի քան հարյուր մարդ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր 40 զոհվածների եւ ավելի քան հարյուր վիրավորների մասին: Ճշտվում է, որ տասից ավելի ականապատված ավտոմեքենաներ են սեպտեմբերի 3-ին պայթեցվել այն շրջաններում, որտեղ բնակվում են առավելապես շիա մահմեդականներ: Անհայտ անձինք նաեւ յոթ մարդու են գնդակահարել քաղաքի հարավային շրջանում:
Վերջին ժամանակներս Իրաքում դիտվող լարվածության աճը պայմանավորված է իսլամական խոշոր համայնքների՝ սուննիների ու շիաների դիմակայությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում