Ամենաշատը արքայադուստր Դիանային են ուզում տեսնել վերակենդանացված
Նմանատիպ
Արքայադուստր Դիանան, որը 16 տարի առաջ զոհվել Է ավտոաղետից, գլխավորել Է այն հռչակավոր անձանց ցուցակը, որոնց ԱՄՆ-ի բնակիչները կցանկանային տեսնել հարություն առած: Անսովոր վարկանիշը կազմվել Է հազար ամերիկացիների հարցման տվյալների հիման վրա, որն անցկացրել Է Vanity Fair հանդեսը:
Լեդի Դիին կցանկանար վերակենդանացնել հարցվածների 35 տոկոսը: Հարցման մասնակիցների 14 տոկոսը քվեարկել Է Apple համակարգչային հսկայի հիմնադիր Սթիվ Ջոբսի, 11-ական տոկոսը՝ Մայքլ Ջեքսոնի եւ ՈՒիթնի Հյուսթոնի «հարության» օգտին:
Պատասխանելով այն հարցին, թե իրենք հանուն ում կամ ինչի են պատրաստ իրենց կյանքը տալու, ամերիկացիների 55 տոկոսը պատասխանել Է՝ «հանուն երեխաների», 12 տոկոսը՝ «հանուն՝ ամուսնու», 10 տոկոսը՝ «հանուն ծնողների», նույնքանն Էլ՝ «հանուն կրոնի» եւ միայն 5 տոկոսը՝ «հանուն երկրի»:
Բացի այդ, հարցախույզի մասնակից տղամարդկանց շուրջ 75 տոկոսը խոստովանել Է, թե կցանկանային, որ իրենց կանայք ավելի երկար ապրեին, քան իրենք: Ընդսմին ամերիկուհիների միայն 46 տոկոսն Է հայտարարել, որ կցանկանային առաջինը մեռնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում