Anonymous-ը Ադրբեջանին վերաբերվող նյութեր է հասանելի դարձրել համացանցում
04/09/2013 12:39
Նմանատիպ
Anonymous հաքերների խմբավորումը համացանցում ազատ հասանելիությամբ տեղադրել է Ադրբեջանի էներգետիկ և այլ ոլորտներին վերաբերվող 7 ԳԲ ընդհանուր ծավալով փաստաթղթեր:
Համապատասխան հաղորդագրությունն ու տվյալ տեղեկությունները ներբեռնելու հղումներով գրառումն արված է cyberguerrilla.org կայքում:
Խմբավորման ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենք չեն ողջունում Ադրբեջանի կլանային իշխանության քաղաքականությունը, որն էլ հենց պատճառ է դարձել նման քայլի:
Հաքերների հաղորդագրությունում ընդգծվում է, որ փաստաթղթերում կան նաև տեղեկություններ օֆշորային գոտիներում սեփականատերերի անունների ու անձնական հաշիվների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում