Բ. Սահակյանն ընդունել է լյարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ամերիկացի հայտնի լյարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը եւ ՀՀ գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, քննարկվել են Արցախում լյարդաբանության զարգացման, լյարդի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է բժշկության այս ուղղության նշանակությունը Արցախի համար՝ հավելելով, որ այս գործում խիստ կարեւոր է նաեւ առաջատար երկրների փոխգործակցությունն ու նրանց աջակցությունը: Այս համատեքստում քննարկվել են արտերկրում արցախցի բժիշկների վերապատրաստմանն առնչվող խնդիրներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում