Բաքվում զինվորների ծնողները հարձակվել են պաշտպանության փոխնախարարի ավտոմեքենայի վրա
Նմանատիպ
Բաքվում ադրբեջանական բանակում զավակներին կորցրած ծնողների խումբը հարձակվել է պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովին փոխադրող ավտոմեքենայի վրա: Ոստիկանությանը հազիվ է հաջողվել փոխնախարարի ավտոմքենան դուրս բերել «Վերադարձրեք մեր զավակներին» լոզունգներ հնչեցնող գազազած ծնողների ձեռքից:
Ինչպես հաղորդում է avropa.info լրատվական կայքը, զինծառայողների ծնողները ՊՆ ավտոմքենայի վրա հարձակվել են այն պահին, երբ այն մոտենալիս է եղել Բաքվի սպայի տանը: Գազազած ծնողները փոխնախարարից պահանջել են դուրս գալ ավտոմքենայից եւ պատասխանել իրենց հարցերին: Վերջինս հրաժարվել է դա անել: Զավակներին կորցրած ծնողները սկսել են ոտքերով հարվածել ավտոմեքենային եւ թակել լուսամուտները: Նրանք «Վերադարձրեք մեր զավակներին», «Նրանց դուք եք սպանել» լոզունգներ են բարձ րաձայնել: Մարդկանց ավելի է զայրացրել այն, որ իրենց հետ զրուցելու փոխարեն, փոխնախարարի թիկնապահներն ավտոմեքենան քշել են նրանց վրա, ինչի հետեւանքով մի քանի մարդ վնասվածքներ են ստացել:
Միջադեպի հետ կապված’ փողոցում երթեւեկությունը դադարել է: Զինծառայողների ծնողներին տարածքից հեռացրել են միջադեպի վայր ժամանած ոստիկանները:
Զինվորների ծնողների այդ քայլի պատճառներից մեկն էլ այն է, որ նրանց երեխաները, որոնք կրթություն են ստացել Բաքվի Նախիչեւանսկու անվան ռազմական ուսումնարանում, պետք է կրկնական քննություն հանձնեն Բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար: Դրանից դժգոհ մոտ 40 ծնողներ բողոքով ընդունելության են եկել փոխնախարարի մոտ, սակայն, նա ասել է, որ ոչնչով չի կարող օգնել: Զինծառայողների ծնողները հայտարարել են, որ բողոքի ակցիա են անցկացնելու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի առաջ:
Ադրբեջանի լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տվյալներով’ 2013 թ-ի ընթացքում ադրբեջանական բանակում մահացել է 64 զինծառայող, որոնցից 56-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 75 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում