ՄԻԵԴ-ը Թուրքիային դատապարտող որոշում է կայացրել
04/09/2013 12:55
Նմանատիպ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Գյուլիզար Թունջերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի: Պետությունը մեղավոր է ճանաչվել կնոջն ամուսնու ազգանունը կրել պարտադրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:
ՄԻԵԴ-ը Թուրքիայում գործող օրենքը, որով ամուսնացած կանայք պարտավորվում են կրել ամուսինների ազգանունները, դեմ է հայտարարել Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրին: Թուրքիան պարտավորվել է Գյուլիզար Թունջերին վճարել 1500 եվրո փոխհատուցում, ինչպես նաև 3030 եվրոյի չափով փոխհատուցել նրա դատական ծախսերը: Տուժող կողմի փաստաբանն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ի կայացրած նման որոշումը լուրջ պատճառ պետք է հանդիսանա Թուրքիայի օրենսդրության մեջ որոշակի փոփոխություններ մտցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում