Ճապոնացի լրագրողները «Ստամբուլ-2020»-ի ներկայացուցչին անհարմար վիճակի մեջ են գցել
Նմանատիպ
«Ստամբուլ-2020» օլիմպիական հայտի տնօրեն Հասան Արաթին ճապոնացի լրագրողներն անհարմար վիճակի մեջ են գցել: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած մամուլի ասուլիսում լրագրողները Արաթին հարցրել են, թե արդյոք Թուրքիայում ֆուտբոլի պայմանավորված խաղերի հետ կապված բազմաթիվ սկանդալներն ու 31 թուրք մարզիկի դոպինգ օգտագործելու կասկածները ստվեր չեն գցում Ստամբուլի օլիմպիական հայտի վրա: Արաթը դրան ընդամենը պատասխանել Է, որ «Թուրքիան նույնպես ձգտում է սպորտում մաքուր մոդել ունենալ»:
Սեպտեմբերի 7-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն պետք Է ընտրի 2020 թվականի օլիմպիական խաղերն անցկացնող քաղաքը: Այս պատվին, բացի Ստամբուլից, հավակնում են նաեւ Ճապոնիայի եւ Իսպանիայի մայրաքաղաքները:
Կոնկրետ Ստամբուլի համար սա արդեն չորրորդ փորձն Է դառնալու օլիմպիական մայրաքաղաք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում