Ուկրաինան ուր Էլ գնա, միեւնույն Է, մենք ինչ-որ տեղ հանդիպելու ենք. Պուտին
04/09/2013 13:16
Նմանատիպ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ընդհանուր արմատներ եւ ընդհանուր ճակատագիր ունեն. ուր Էլ նրանք գնան, միեւնույն Է, հանդիպելու ենք :
«Ինչ Էլ որ տեղի ունենա, եւ ուր Էլ որ Ուկրաինան գնա, միեւնույն Է, մենք երբեւիցե եւ ինչ-որ տեղ հանդիպելու ենք: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք մի ժողովուրդ ենք: Եվ որքան Էլ իմ այս խոսքերի համար բարկանան երկու կողմերի ազգայնականները, իրականում դա հենց այդպես Է: Մենք, անտարակույս, ընդհանուր պատմական արմատներ եւ ընդհանուր ճակատագիր ունենք, ընդհանուր Է մեր կրոնը, հավատը, շատ նման են մշակույթը, լեզուները, ավանդույթներն ու մենթալիտետը»,-հայտարարել Է Պուտինը ռուսական «Առաջին ալիքին» եւ ամերիկյան «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հար ցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում