Վիլնյուսում կկայանա ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Նմանատիպ
ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ սեպտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կկայանա ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքը, սեպտեմբերի 6-ի հանդիպմանը կքննարկվեն դեկտեմբերին Եվրոպական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները’ կենտրոնանալով անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ: Կքննարկվեն նաև կարևոր հարցեր’ կապված Արևելյան գործընկերության և Եվրոպայի հարավային հարևանության քաղաքականության հետ:
Ծրագրվում է, որ սեպտեմբերի 7-ին կայանալիք աշխատանքային նիստին կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով եվրոպացի գործընկերների հետ կկիսվի Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի առաջընթացի, ինչպես նաև միջազգային օրակարգում առկա այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններով:
Քննարկմանը ներկա կլինի նաև Եվորպական խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը: ԵՄ ԱԳ նախարարաների ոչ պաշտոնական հանդիպումն ավանդաբար անց է կացվում վեց ամիսը մեկ’ ԵՄ խորհրդի նախագահությունն ստանձնած երկրի նախաձեռնությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1974 թվականին Գերմանիայի Բոնն քաղաքին մոտ գտնվող Գյումնիխ ամրոցում, որի շնորհիվ այն անվանում են նաև Գյումնիխի հանդիպում: Հանդիպման ժամանակ ԱԳ նախարարները ոչ պաշտոնական քննարկումներ են վարում ԵՄ արտաքին քաղաքականության խնդիրների և գերակայությունների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում