«Մենք Ռուսաստանի հետ կերկխոսենք ցանկացած ձեւաչափով, առանց որեւԷ քմահաճության». Իվանիշվիլի
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին Է, որ երկիրը չպետք Է հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու հնարավոր որեւԷ ձեւաչափից:
«Մենք Ռուսաստանի հետ կխոսենք ցանկացած ձեւաչափով՝ առանց որեւԷ քմահաճության. սա կարելի Է, իսկ սա՝ չի կարելի: Մենք պետք Է աշխատենք ձեւաչափեր եւ ուղիներ գտնել մեր մեծ հարեւանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, եւ անպայմանորեն պետք Է վերականգնենք այն հարաբերությունները, որոնք մենք ունեցել ենք դարերի ընթացքում»,-հայտարարել Է Իվանիշվիլին:
Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ Վրաստանը ոչ մի դեպքում չի հրաժարվի Ժնեւյան բանակցությունների ձեւաչափից:
«Մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի Ժնեւյան բանակցությունների ձեւաչափից, քանի դեռ չենք ստացել ավելի արդյունավետ հարաբերություններ»,-ասել Է վարչապետը:
Ժնեւի բանակցությունները սկսվել են 2008 թվականի օգոստոսին վրաց-ռուսական պատերազմից հետո՝ Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում