Սիրիական ճգնաժամի հետեւանքները վերացնելու համար կպահանջվի 73 մլրդ դոլար
04/09/2013 15:22
Նմանատիպ
Երկուսուկես տարի շարունակվող հակամարտությունից հետո Սիրիայի վերականգնման համար կպահանջվի 73 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդել Է բելգիական Soir թերթը:
«Թեեւ Սիրիայում ոչ մի արդյունավետ միջամտություն (իրադրությանը) մինչ այժմ տեղի չի ունեցել, երկրի վերակառուցման արժեքը, եթե համապատասխան աշխատանքներն սկսվեին այսօր, արդեն գնահատվում Է 73 մլրդ դոլար»,-գրում Է հրատարակությունը: Համեմատության համար թերթը նշում Է, որ ԱՄՆ-ը Իրաքի եւ Աֆղանստանի վերականգնման համար ծախսել Է համապատասխանաբար 138 մլրդ դոլար եւ 55 մլրդ դոլար:
Անշարժ գույքի հարցերով սիրիացի փորձագետ Ամար Յուսեֆի գնահատման համաձայն՝ կառավարական զորքերի եւ ընդդիմության զինված կազմավորումների միջեւ բախումների ընթացքում ավերվել Է 1,5 մլն տուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում