Էրդողանը կմիանա Սիրիայի դեմ ցանկացած կոալցիայի
Նմանատիպ
Թուրքիան պատրաստ է միանալ ցանկացած կոալիցիայի ընդդեմ Սիրիայի: Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի վարչապետի խոսքով` Թուրքիան արդեն ձեռնարկում է համապատասխան քայլեր և պատրաստ է դեպքերի ցանկացած տեսակի զարգացմանը:
Միաժամանակ Էրդողանը հերթական անգամ կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ Սիրիայից: Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Սիրիայի փոխարտգործնախարարը, ով հայտնել էր, որ իրենց դեմ ռազմական գործողություններ ծավալելու պարագայում Սիրիան կհարվածի Թուրքիային:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին:
Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների` զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին` միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձ? ?գետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում