Իվանաշվիլին ողջ խաղադրույքը կատարել է Մարգվելաշվիլիի վրա

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր Է վաղաժամկետ թողնել իր պաշտոնը եւ հրաժարվել հասարակական գործունեությամբ զբաղվելու պլաններից, եթե «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայից նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին չհաղթի հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններում:

«Այդ դեպքում (ընտրություններում Մարգվելաշվիլիի պարտության դեպքում), ես կարծում եմ, ինձ համար բաց կլինեն բոլոր ճանապարհները: Ես, իհարկե, ավելի շուտ (քան ծրագրել Էի) կհրաժարվեմ վարչապետի պաշտոնից եւ իմ ստանձնած այն պարտավորությունից, որ ակտիվ կլինեմ քսան տարի»,- հայտարարել Է Իվանիշվիլին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 4-ին կայացած հանդիպմանը:

Դրա հետ մեկտեղ կառավարության ղեկավարը վստահություն Է հայտնել, որ «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուն հաղթանակ կտանի նախագահական ընտրություններում:

Իվանիշվիլին նաեւ հայտարարել Է, որ առայժմ Եվրասիական միությանը երկրի անդամագրվելու հեռանկար չի տեսնում: «Ես ուշադիր ուսումնասիրում եմ Եվրասիական միության հարցը: Մենք այդ հարցում առայժմ ոչ մի դիրքորոշում չունենք, քանի որ ես առայժմ ոչ մի հեռանկար չեմ տեսնում: Եթե հեռանկարում մենք տեսնենք, որ Վրաստանի ռազմավարության համար դա հետաքրքիր կլինի, ապա ինչու՝ ոչ»,-ասել Է Իվանիշվիլին:

Վրաստանի վարչապետը նաեւ կարծիքԷ հայտնել, որ երկիրը չպետք Է հրաժարվի Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու հնարավոր որեւԷ ձեւաչափից: «Մենք Ռուսաստանի հետ կխոսենք ցանկացած ձեւաչափով՝ առանց որեւԷ քմահաճության. սա կարելի Է, իսկ սա՝ չի կարելի: Մենք պետք Է աշխատենք ձեւաչափեր եւ ուղիներ գտնել մեր մեծ հարեւանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, եւ անպայմանորեն պետք Է վերականգնենք այն հարաբերությունները, որոնք մենք ունեցել ենք դարերի ընթացքում»,-ասել Է Իվանիշվիլին:

Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ Վրաստանը ոչ մի դեպքում չի հրաժարվի Ժնեւյան բանակցությունների ձեւաչափից:

«Մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի Ժնեւյան բանակցությունների ձեւաչափից, քանի դեռ չենք ստացել ավելի արդյունավետ հարաբերություններ»,-ասել Է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում