Սիրիական ընդդիմության մի մասը մտադիր Է սատարել Ասադին

Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան բոլոր օբյեկտները կենթարկվեն սիրիական ընդդիմության մահապարտների գումարտակների գրոհներին, եթե ԱՄՆ-ը «համարձակվի հարձակվել Սիրիայի վրա»: Այդ մասին Սիրիայի «Աշ Շաբաբ» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Մահիր Միրհիջը հայտարարել Է սեպտեմբերի 4-ին իրանական «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում:

«Չնայած այն բանին, որ մենք սիրիական կառավարությանն ընդդիմադիր ուժերի մաս ենք կազմում, մեզ համար հայրենիքը որեւԷ շահից ավելի կարեւոր Է,-ընդգծել Է սիրիացի ընդդիմադիրը:-Այդ կապակցությամբ մենք մի քանի գումարտակներ ենք կազմել, որոնք Մերձավոր Արեւելքում ամերիկյան շահերի դեմ ուղղված գործողություններ կիրականացնեն»:

«Աշ Շաաբ» կուսակցության ղեկավարը Վաշինգտոնին նախազգուշացրել Է Սիրիայի վրա հարձակվելուց, ինչը ծանր հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: «Նույնիսկ ԱՄՆ-ի սահմանափակ ռազմական գործողությունը Սիրիայի ժողովրդի պատասխանից հետո անխուսափելիորեն կվերաճի լայնածավալ պատերազմի»,-նշել Է նա:

Նա նաեւ սիրիացի իսլամիստներին մեղադրել Է Դամասկոսի արվարձանում քիմիկան գրոհ կազմակերպելու մեջ: «Քիմիական զենքն օգտագործվել Է արմատական իսլամիստների կողմից, որոնք Սիրիա են թափանցում Թուրքիայի տարածքից»,-ընդգծել Է «Աշ Շաբաբ»-ի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում