Սուննի արմատականներն Իրաքում սպանել են շիաների ընտանիքներից մեկի 18 անդամի
Նմանատիպ
Իրաքում շիաների ընտանիքներից մեկի 18 անդամներ սեպտեմբերի 4-ի գիշերը սուննի արմատականների հարձակման զոհ են դարձել: Ոստիկանության աղբյուրների հաղորդման համաձայն, մի քանի զինյալներ Բաղդադից 40 կիլոմետր հարավ գտնվող Լաթիֆիա քաղաքում ներխուժել են երկու հարեւան տներ, գնդակահարել դրանց բնակիչներին, իսկ հետո պայթեցրել շենքերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ոստիկանությունը կրոնական հողի վրա դիմակայության կտրուկ սաստկացում Է արձանագրում, որն ուղեկցվում Է ահաբեկչական գործողություններով, սպանություններով եւ մարդկանց առեւանգումներով: Միայն սեպտեմբերի 3-ին Բաղդադում պայթեցվել են 11 ականապատված ավտոմեքենաներ: Այդ դիվերսիաներն ավելի քան 60 մարդու կյանք են խլել:
ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, օգոստոս ամսին Իրաքում բռնությունների մակարդակն ամենաբարձրն Է եղել 2008 թվականից ի վեր ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ երկրում զոհվել Է 804 մարդ, եւս ավելի քան երկու հազարը վերքեր են ստացել: Փոխհրաձգության հետեւանքով եւ ռումբերի պայթյուններից զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձինք են: Զոհերի ավելի քան մեկ երրորդը Բաղդադի բնակիչներ են:
Հուլիսին Իրաքում զոհվել Էր 1057 մարդ:
2006-2007 թվականներին մեկ ամսվա ընթացքում սպանվածների թիվը երբեմն գերազանցել Է 3 հազարը:
2008 թվականին բռնությունների մակարդակը երկրում նվազել Է, բայց Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո կրկին աճել Է: Բռնությունը միջհամայնքային բնույթ Է կրում:
Հարձակումների մեծ մասի համար մեղադրվում են սուննիների իսլամիստական խմբավորումները, որոնցից մի քանիսը կապված են «Ալ Քաիդա»-ի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում