Եգիպտոսն իր դեսպանին չի ուղարկի Թուրքիա
Նմանատիպ
Եգիպտոսը չի պատրաստվում իր դեսպանին հետ ուղարկել Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեդիր Աբդուլբաթին:
«Դեսպանը չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է խառնվել Եգիպտոսի ներքին գործերին»,- ասել է նա:
Սեպտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ թուրք-եգիպտական հարաբերությունների վատթարացման պատճառով Անկարա կանչված’ Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Բոսթալըն կրկին կվերադառնա Կահիրե:
Եգիպտոսի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լարվել են, երբ Թուրքիայի իսլամիստական հայացքներով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի նախկին իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի’ զինվորականների կողմից պաշտոնանկությունն անվանել է «ռազմական հեղաշրջում» եւ կոչ արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել խնդրին: Եգիպտոսի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարությունը Էրդողանի այդ հայտարարությունը բնութագրել է որպես «երկրի ներքին գործերին միջամտություն», որից հետո Անկարան եւ Կահիրեն փոխադարձաբար հետ են կանչ ել իրենց դեսպաններին: Թուրքիան չեղյալ է համարել նաեւ Եգիպտոսի զինված ուժերի հետ համատեղ անցկացվելիք ու նախապես ծրագրված զորավարժանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում