Լոնդոնը նախազգուշացրել Է Շոտլանդիային հնարավոր տնտեսական վտանգների մասին
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը հայտարարել Է, որ Շոտլանդիայի անկախությունը տնտեսապես շահավետ չի լինի նրա բնակիչների համար: Նախարարի խոսքով՝ այն դեպքում, եթե շոտլանդացիները 2014 թվականի հանրաքվեի ընթացքում քվեարկեն Մեծ Բրիտանիայից անջատվելու օգտին, նրանց իրական եկամուտները կկրճատվեն տարեկան 2 հազար ֆունտով (3100 դոլարով), իսկ Միացյալ Թագավորության այլ շրջաններ արտահանման ծավալը 30 տարվա ընթացքում կնվազի 80 տոկոսով: Այդ մասի ն ֆինանսների նախարարը հայտարարել Է՝ ելույթ ունենալով շոտլանդական Աբերդին քաղաքում ընթացող խորհրդաժողովում:
Նախարարը նաեւ հայտարարել Է, որ Շոտլանդիային չի հաջողվի իր տնտեսական դրությունը բարելավել Հյուսիսային ծովում նավթի ու գազի արդյունահանումից եկամուտների հաշվին, քանի որ դրանց պաշարներն սպառվում են, իսկ արդյունահանման ծախսերը՝ ավելանում:
Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեն պետք Է կայանա 2014 թվականի սեպտեմբերի 18-ին: Հարցումների տվյալների համաձայն, անկախության օգտին հանդես Է գալիս նրա բնակչության մոտավորապես մեկ երրորդը այն դեպքում, երբ անկախությանը դեմ Է շուրջ 60 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում