Թուրքիայի քրդերը ներողություն են խնդրում հայերից 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանը մեղսակցության համար. Al-Monitor
Նմանատիպ
Թուրքիայի քրդերն ընդունում են 1915թ.-ին Օսմանյան կայսրության կազմակերպած հայերի զանգվածային կոտորածներում իրենց մեղսակցության պատասխանատվությունը և հայցում հայերի ներողամտությունը: Ինչպես հաղորդում է մերձավորարևելյան Al-Monitor լրատվական կայքը, նման գնահատական է տվել Պոլսի Հայոց Պատրիարքությունից Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Սբ. Աստվածածին եկեղեցում կիրկանօրյա պատարագի ժամանակ:
Կայքը նշում է, որ Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի ամնահին Սուր թաղամասի թաղապետ Աբդուլա Դեմիրբաշն իր արած գործերով է փորձում հայերի ներողամտությունը հայցել’ հայերի կոտորածների ժամանակ քրդերի մասնակցության համար: «Մենք’ քրդերս, նույնպես պատասխանատվություն ենք կրում հայերի տառպանքների համար: Մենք զղջում ենք և պետք է ապացուցենք դա»,- ասել է նա Al-Monitor-ի թղթակցին:
Դեռևս երկու տարի առաջ, որպես առաջին քայլ, Դեմիրբաշը հայերենի անվճար դասեր էր կազմակերպել քաղաքապետարանում, և նրա խոսքերով’ դասերն անմիջապես մեծ հաճախելիություն ունեցան: «Դասերին այցելողների մեծ մասը կամ ծպտված հայեր էին, կամ էլ ստիպված դավանափոխ եղածների ժառանգներ»,- հայտնել է նա:
Ենթարկվելով Օսմանյան իշխանությունների հրամաններին’ քրդական ցեղերի առաջնորդները թալանել, բռնաբարել և սպանել են արևելյան գավառների հայերին, որոնց հետ հմատեղ ապրել էին դարեր ի վեր: Նրանց դերկատարությունը 1915 թվականի կոտորածներին վավերգրված է բազմաթիվ փաստաթղթերով: Եվ ժամանակի ընթացքում մեծանում է դա ընդունող քրդերի թիվը:
Հենրի Մորգանթաուն, ով այդ սարսափելի արյունահեղության տարիներին ԱՄՆ-ի դեսպանն էր Կոստանդնուպոլսում, քրդերի հանցակցության և այդ սահմռկեցուցիչ իրադարձությունների մասին պատմել է իր «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» փաստագրական գրքում:
Թուրք պատմաբան Օսման Քոքլերը, ով փոստային բացիկների և լուսանկարների միջոցով կարողացել է վերականգնել 1915 թվականից ի վեր հայերի ժամանակագրությունը, համոզված է, որ մինչև բռնությունները Դիրաբեքիրի բնակչության ուղիղ կեսը ոչ մուսուլմաններ են եղել: «Նրանց մեծ մասը հայեր էին, իսկ այժմ ոչ մեկ չի մնացել»,- պատմել է Քոքլերը Al-Monitor-ին:
Նախկին խորհրդարանական և սուննի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Հաշիմ Հաշիմին խոստովանել է, որ ցավալիորեն շատ իմամներ ժողովրդին քարոզելիս են եղել սպանել անհավատներին’ դրախտում իրենց համար տեղ ապահովելու համար, ինչը նշանակում է, որ մեծ թվով ուղղափառ ասորիների և այլ քրիստոնյաների նույնպես չեն խնայել:
2009 թվականին Աբդուլա Դեմիրբաշի և Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հովանավորությամբ սկսվել են Մերձավոր Արևելքի ամեմամեծ’ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքները, որն արդեն գոծում է 2011 թվականից սկսած:
Հետևեք մեզ նաև Telegram-ում