Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի հողամասում թմրանյութեր են հայտնաբերվել
04/09/2013 20:54
Նմանատիպ
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Վալեհ Ալեսքերովին եւ նրա եղբորը’ Ռասիմ Ալեսքերովին պատկանող’ Սամուխի շրջանի Քարաերի գյուղում գտնվող հողամասում թմրանյութեր են հայտնաբերվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է moderator.az լրատվական կայքը: Նշվում է, որ նշված հողամասում թմրանյութերի մշակման դաշտ է հայտնաբերվել, որտեղից ոստիկանները որպես ապացույց բռնագրավել են թմրահումք բույսերի 9 թուփ, ինչպես նաեւ լուցկու տուփեր, որոնց մեջ թմրանյութեր են եղել: Տվյալ փաստով ձերբակալվել են շրջանի 4 բնակիչներ: Ձերբակալվածների մեջ է նաեւ Գյանջաբասարի շրջանում որպես «նարկոբարոն» հայտնի Նազիմ Գասըմովը:
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի եւ նրա եղբոր նկատմամբ պաշտոնապես մեղադրանքներ չեն ներկայացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում