Ադրբեջանում քաղաքացուն ճանապարհին ասֆալտապատել են
05/09/2013 10:30
Նմանատիպ
Ադրբեջանի Յարդըմլը քաղաքի կենտրոնական փողոցում ասֆալտապատման աշխատանքների ժամանակ Չայուզու գյուղի Գյուլաղա անունով 48-ամյա բնակիչը մնացել է ասֆալտապատող մեքենայի գլանվակի տակ եւ մահացել: Միջադեպի արդյունքում նրա դիակը կպչել է թարմ ասֆալտին եւ անճանաչելի դարձել:
Ինչպես հաղորդում է aznes.az լրատվական կայքը հայտնում է, որ միջադեպի ականատեսների խոսքով’ նրա դիակը ասֆալտից կարողացել են պոկել հատուկ գործիքների միջոցով: Մահացածը «Գազել» մեքենայի վարորդ է: Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում