Քրդական կուսակցության առաջնորդը խստորեն քննադատել է թուրք զինվորներին
Նմանատիպ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացված քրդական միակ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը խստորեն քննադատել է թուրք զինծառայողների կողմից քրդերի գերեզմանները գազանաբար ավերելու փաստը: Այս մասին տեղեկացնում է թուրքական aykiridogrular.com-ը:
«Մեր ժողովրդին, հատկապես կուսակցականներին բացահայտ կոչ եմ անում’ գերեզմանները սուրբ են, եթե անհրաժեշտ լինի, կջարդենք գերեզման քանդողների գլուխները»,- ասել է Դեմիրթաշը’ նշելով, որ իրենք ուշի ուշով հետևելու են պետության քայլերին’ մեղավորներին արժանիորեն պատժելու ուղղությամբ: «Շատ պարզ եմ ասում’ ում գերեզմանն էլ որ լինի, քուրդ զինյալների, մուսուլմանի, հայի, թե ոչ մահմեդականի, մեր ժողովուրդը հստակ վերաբերմունք պետք է ցույց տա»,- հայտարարել է քրդական կուսակցության առաջնորդը:
Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները գազանաբար ավերել են Մարդինի Նուսայբինի շրջանի Բենդերե բնակավայրում թաղված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ 43 պարտիզանների գերեզմանները:
Թուրք զինվորները քրդերի գերեզմաններն ավերել են ռազմական մեքենաններով եւ աշխատանքային սարքավորումներով: Նրանք գերեզմանոց են եկել տեղի հասարակության կողմից մի պարտիզանի թաղման արարողության ավարտից հետո: Ականատեսները պատմել են, որ իրենց հարազատների գերեզմանները թուրք զինվորների կողմից ավերվելու ժամանակ երկնքում թուրքական ռազմական ուղղաթիռներ են պտտվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում