Էրդողանը կհանդիպի ԱՄՆ և ՌԴ նախագահներին
05/09/2013 12:29
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Միացյալն Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բարաք Օբամային և Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելիք կենտրոնական հարցը լինելու է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը և դրա հետևանքով Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառումը:
G-20 գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 5-6-ը Ռուստաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում