Փոթիի նավահանգիստը մասնակիորեն արգելափակված Է փոթորկի պատճառով
Նմանատիպ
Ծովում մոլեգնող փոթորկի պատճառով Փոթիի նավահանգիստը չի կարողանում աշխատել ողջ հզորությամբ: Տեղեկատվությունը հաստատել Է Փօթիի նավահանգստի վարչակազմի պետ Մարիկա Նադարայան:
«Այն նավերում, որոնք արդեն մոտեցել են նավահանգստին, բարձման-բեռնաթափման աշախտանքներ են կատարվում, իսկ այն նավերը, որոնք գտնվում են խարսխակայանում, փոթորկի պատճառով չեն կարողանում մտնել նավահանգիստ»,- ասել Է Նադարայան:
Փօթիի ափերի մոտ ծովի ալեկոծությունն ուժեղացել Է: Փոթիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ալեկոծությունը հասնում Է 5-6 բալի:
Մերձբալթիկայից Վրաստան թափանցած ցիկլոնը հեղեղումներ Է առաջացրել երկրի արեւմուտքի մի շարք շրջաններում: Ինչպես սեպտեմբերի 5-ին հայտնել Է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանն առընթեր մոնիթորինգի ծառայությունը, գետերի վարարման հետեւանքով մի քանի տուն Է ջրասույզ եղել Աջարիայի տարածաշրջանում, ինչպես նաեւ Խելվաչաուրի եւ Կեդա շրջաններում:
Գետերի ջրի մակարդակը բարձրացել Է նաեւ Սվանեթի եւ Սամեգրելոյի տարածաշրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում