Մեծ Բրիտանիայում 100 մեքենաներ են բախվել միմյանց

Մեծ Բրիտանիայում՝ Անգլիայի հարավ-արեւելքի Քենտի կոմսությունում, սեպտեմբերի 5-ին ավելի քան 200 մարդ Է վիրավորվել շուրջ 100 ավտոմեքենաների բախման հետեւանքով, տուժածներից վեցի վիճակը ծանր Է, հաղորդում Է Sky News-ը:

Վնասված ավտոմեքենաներից հինգ վիրավորների դուրս բերելու համար հրշեջները հարկադրված են եղել օգտագործել հատուկ գործիքներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը դարձել Է թանձր մառախուղը, որը ավտոմայրուղին պատել Էր առավոտյան ժամերին: Ականատեսներից մեկի խոսքով՝ վթարի վայրում տեսանելիությունը չԷր գերազանցում 20 մետրը:

A249 ավտոմայրուղում երթեւեկությունը ժամանակավորապես փակված Է, իշխանությունները խնդրում են ավտոմեքենաների տերերին օգտվել այլ երթուղիներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում