Հռոմի Պապը G20-ի մասնակիցներին հորդորել է խուսափել Սիրիայի դեմ պատերազմից
Նմանատիպ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում դեմ Է արտահայտվել Սիրիայի շուրջ ստեղծված իրադրությունը ռազմական ճանապարհով լուծելուն: Այդ մասին տեղեկացնում Է « «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի հայտարարությանը:
«Ռազմական միջամտության փոխարեն անհրաժեշտ Է վերսկսել իրադրության խաղաղ լուծման եղանակի որոնումը՝ կողմերի երկխոսության միջոցով եւ միջազգային հանրակցության լիակատար աջակցությամբ»,-ասված Է քահանայապետի ուղերձում:
ՌԴ-ի նախագահին՝ G20-ի նախագահող երկրի ղեկավարին, եւ գագաթնաժողովի մյուս մասնակիցներին հասցեագրված ուղերձում հովվապետը աշխարհի ղեկավարներին հորդորել Է պասիվ չմնալ եւ գտնել Սիրիայի իրադրության լուծման այնպիսի ճանապարհ, որը թույլ կտա «խուսափել սպանդից»: Ընդսմին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը վճռականորեն դեմ Է արտահայտվել հակամարտության ռազմական լուծմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում