Սիրիական ռազմատեխնիկան պատրաստ է պատերազմի
05/09/2013 16:33
Նմանատիպ
Սիրիայում խուճապ չկա ռազմական ներխուժման սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հայտնել Է սիրիական բանակի գեներալ Մուհամեդ Իսան:
Նա նշել Է, որ ռազմական տեխնիկան եւ բոլոր ռմբապաստարանները բերվել Է լիակատար մարտական պատրաստության վիճակի, բանակային առանձին զորամասեր տեղափոխվել են ռազմավարական կարեւորություն ունեցող կետեր, քաղաքներն ու մյուս բնակավայրերն ապահովվել են պարենամթերքով ու դեղորայքով:
«Բայց մարդիկ շարունակում են ապրել նույն այն կյանքով, ինչ եւ վերջին գրեթե երեք տարվա ճգնաժամի ընթացքում»,-ասել Է գեներալը «Գոլոս Ռոսիի» ռադիոընկերությանը տված հարցազրույցում:
«Մարդկանց շրջանում չկան հիստերիկ տրամադրություններ, նրանց հակագազեր կամ նման բաներ չեն բաժանում»,-հավելել Է Իսան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում