G20-ի գագաթնաժողովը մեկնարկել է
Նմանատիպ
Սանկտ Պետերբուրգի մերձակա Ստրելնա ավանի Կոնստանտինովյան պալատում սեպտեմբերի 5-ին բացվել Է G20-ի գագաթնաժողովը:
Աշխարհի խոշորագույն Էկոնոմիկաների գագաթնաժողովը տեղի կունենա սիրիական խնդրի շուրջ սուր բանավեճի պայմաններում:
Գագաթնաժողովի սկսվելուց առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն եւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը միանշանակ հանդես են եկել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման օգտին:
Սպասվում Է, որ գագաթնաժողովի մասնակիցները կկենտրոնանան նաեւ օրակարգի հիմնական հարցերի՝ ֆինանսական կարգավորման, գործազրկության եւ ֆինանսական ճգնաժամերի թեմաների վրա: Ակնկալվում Է, որ «քսանյակի» գագաթնաժողովի արդյունքում երկրների ներկայացուցիչները կպատրաստեն համատեղ հայտարարություն:
«Քսանյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Հարավաֆրիկյան Հանրապետույթունը, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Չինաստանը, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան, ինչպես նաեւ Եվրամիության ղեկավարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում