ԱՄՆ-ը սխալ Է թույլ տվել սիրիական հարցում. Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեի
Նմանատիպ
Վաշինգտոնը «լուրջ սխալ Է թույլ տվել Սիրիայի հարցում, եւ կասկած չկա, որ ամերիկացիները տանուլ կտան»: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել Է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման պատրվակով եւ իբր հումանիտար բնույթի նկատառումներով» ԱՄՆ-ը մտադիր Է ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ»,- ընդգծել Է նա շիաների ազդեցիկ աստվածաբանների հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Սեպտեմբերի 4-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Սիրիայի դեմ ցանկացած ագրեսիա «ոչ միայն բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի համար, այլեւ կազդի ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցների վրա»: «Ելնելով իր կրոնական եւ մարդասիրական պարտավորություններից, Իրանն աշխատելու Է օգնել սիրիական ժողովրդին որեւԷ խնդրի ծագման դեպքում»,- ընդգծել Է նա:
Իրանի «Ալ Քուդս» Էլիտային հատուկ ստորաբաժանման (մտնում Է «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի կազմի մեջ) հրամանատար գեներալ Քասըմ Սուլեյմանին այսօր հայտարարել Է, որ Իրանը «մինչեւ վերջ կաջակցի Սիրիային» ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի դեմ հանդիման:
«Միացյալ Նահանգները չի ձգտում մարդու իրավունքները պաշտպանել Սիրիայում,- Սուլեյմանիի խոսքը սեպտեմբերի 5-ին մեջբերում Է «Ֆարս» գործակալությունը:-Նրա նպատակը (Իսրայելին) դիմադրության ուժերի ոչնչացումն Է»:
Գեներալը նշել Է, որ նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու համար Վաշինգտոնն օգտագործում Է ինչպես քաղաքական ճնշումը, այնպես Էլ հատուկ մեթոդներ, ներառյալ «Ալ Քաիդա»-ի զինյալներին Սիրիայի տարածք ուղարկելը:
Իր հերթին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը բացառել Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի ուղղակի մասնակցությունը հնարավոր հակամարտությանը Սիրիայում: «Սիրիացիներն իրենք Էլ ունեն հակաօդային պաշտպանության համակարգեր»,-ասել Է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում