Էրդողանը Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Սիրիայի հարցը
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրքգում G-20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այս մասին հաղորդում է թուրքական Zaman պարբերականը:
Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, փոխվարչապետ Ալի Բաբաջանը և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը: Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը Էրդողանին է փոխանցել իր’ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները:
նախատեսվում է, որ ավելի ուշ Թուրքիայի վարչապետը կհանդիպի ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում սեպտեմբերի 5-6-ը տեղի է ունենում G-20 երկրների գագաթնաժողովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում