Բակո Սահակյանն ընդունել է «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին
05/09/2013 20:25
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայ բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այնուհետեւ Նախագահը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Արթուր Վարժապետյանի կողմից Արցախի առողջապահության նախարարությանը ռեանիմոբիլների եւ շտապ օգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու համար՝ նման մոտեցումը համարելով հայրենասիրության վառ դրսեւորում:
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում