«Մուսուլման եղբայրները» դատապարտել են Եգիպտոսի ՆԳ նախարարի դեմ կատարված մահափորձը
Նմանատիպ
Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարությունը վճռականորեն դատապարտում Է երկրի ներքին գործերի նախարարի Մուհամեդ Իբրահիմի ավտոշարասյան վրա հարձակումը, որը սեպտեմբերի 5-ին կատարվել Է մի խումբ ահաբեկիչների կողմից: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը:
«Մեր միությունը վճռականորեն դատապարտում Է այն պայթյունները, որոնց թիրախը, ենթադրաբար, ներքին գործերի նախարարն Էր»,-ասված Է շարժման ղեկավարներից մեկի՝ Ամր Դարագի հայտարարության մեջ:
Երկու ռումբեր պայթել են այն պահին, երբ Իբրահիմը ավտոշարասյան ուղեկցությամբ մեկնում Էր Եգիպտոսի մայրաքաղաքի Մադինադ Նասր շրջանում գտնվող իր տնից: Պայթյունից հետո փոխհրաձգություն Է տեղի ունեցել ոստիկանության եւ անհայտ անձանց միջեւ: Հարձակողներից երկուսն սպանվել են: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել Է ութ մարդ, այդ թվում՝ վեց ոստիկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում